Արցախյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսման վտանգը, որն իր առարկայական հավաստումը ստացավ այս տարվա ապրիլին, անկասկած խթանեց սպառազինությունների մրցավազքը տարածաշրջանում, իսկ երևանյան զորահանդեսի ժամանակ «Իսկանդերների» ցուցադրությունն ուղղակի դրա համար որպես լրացուցիչ խթան հանդիսացավ:
Գուցե սխալվում եմ, բայց որքան գիտեմ այդ հրթիռները նոր չէ, որ բերվել են Հայաստան ու դժվար թե ադրբեջանական կողմը դրանց առկայության մասին չիմանար ապրիլյան ռազմագործողությունը նախաձեռնելու պահին: Այսինքն՝ իմացել են, բայց անտեսել են դրանց առկայությունը: Գուցե վստահ են եղել, որ հայկական զինուժը դրանք չի կիրառի: Ստացվում է, որ մարտական պայմաններում չօգտագործված հրթիռների խաղաղ ցուցադրությունը Երևանում կարող է խթան դառնալ ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության ընդլայնման համար:
Արման Մելիքյան