Կարծում եմ այս պահին Էրդողանը կատարում է քայլեր, որոնք բացառապես բխում են Հայաստանի շահերից:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով վերջերս 1923թ.-ին ստորագրած Լոզանի պայմանագիրը համարել է Թուրքիայի համար խայտառակություն: Նշեմ, որ ըստ այդ պայմանագրի Թուրքիան պարտավորվում է հավատարիմ մնալ տարանցիկ փոխադրումների ազատության վերաբերյալ Բարսելոնի կանոնակարգին, ինչպես նաև Էգեյան ծովում որոշ կղզիներ դուրս են մնում Թուրքիայի ազդեցությունից :
Սակայն այստեղ կա մեկ այլ նրբություն: Շատերը կարծում են, որ Լոզանի պայմանագիրն էր, որ չեղյալ համարեց Սևրի պայմանագիրը: Քըլըչդարօղլուն իր քննադական խոսքում հենց Սևվրի պայմանագիրն է հիշատակում, Էրդողանին հարցնելով, թե արդյոք նա չի սասանում Թուրքիայի հանրապետության հիմքերը:
Կիլիկիա Հայաստան