Իսկանդեր օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրի առկայությունը միայն ռազմական պոտենցիալ չպիտի դիտարկվի։ Այն նաև քաղաքական գործիք է, որը պարտավորեցնում է մեզ առավել հավակնոտ և գլոբալ խնդիրներ դնել արտաքին քաղաքականության առջև։ Հայաստանը տարածաշրջանում լուրջ խնդիրներ է լուծում, անվտանգություն է ապահովում։
Իսկ հիմա այդ ամենի համար նաև նոր ու կարևոր գործիքներ ունի։ Մեր քաղաքական ձգտումները չեն կարող ավելի նվազ լինել, քան մեր պոտենցիալն է։ Այս պարզ իրողությունը հասկանալու ժամանակը վաղուց է եկել։
Հրանտ Մելիք-Շահնազարյան