Սննդաբանները խորհուրդ են տալիս բանան չօգտագործել նախաճաշին, քանի որ այդ դեպքում մարդուն կարող է սպառնալ շաքարի կտրուկ աճ արյան մեջ, իսկ դա կհանգեցնի քաղցի զգացման և շատակերության:
Ոչ-ոք չի վիճի, որ քնից ընդարմացած մեր օրգանիզմն առավոտյան կարիք է ունենում աշխուժացման, և այդ էներգիան հնարավոր է ապահովել ճիշտ նախաճաշի միջոցով: Հայտնի է, որ բանանը նպաստում է էներգիայի աճին, սակայն սննդակարգի մասնագետները խորհուրդ չեն տալիս այդ միրգն ընդգրկել առողջ նախաճաշի մեջ: Չնայած բանանը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, բջջանյութ և մագնեզիում, այն պիտանի չէ որպես օրվա առաջին ուտեստ: Պատճառն այն է, որ այդ մրգի 25%-ը բաղկացած է բնական շաքարից, որը հանգեցնում է արյան մեջ շաքարի կտրուկ աճի: Այնուհետեւ հաջորդում է շաքարի պարունակության նույնպիսի կտրուկ անկում, որը հարուցում է քաղցի զգացում: Այդ վիճակում հայտնված մարդն անհագորեն ուտում է տարբեր անառողջ ուտեստներ, ինչպիսիք են չիփսը, քաղցրեղենը, որոնք նպաստում են քաշի ավելացմանը:

 


Եթե բանանը չի համակցվում առողջ ճարպեր պարունակող սննդի հետ, պիտանի չէ նախաճաշին, քանի որ որոշ ժամանակ անց առաջացնում է քնկոտության զգացում: Բացի այդ' բանանը չի նպաստում նորմալ մարսողության պահպանմանը: Շաքարի ցանկացած չափ ընդունելիս սկսվում է դրա ֆերմենտացիան, որը հիշեցնում գարեջրի խմորումը: Ի հետևանք, շաքարը քայքայվում է' վերածվելով թթվի և ալկոհոլի, որոնք խցանում են մարսողական համակարգը:

 


Պետք չէ նեղսրտել, եթե դուք չեք պատկերացնում ձեր առավոտն առանց բանանի: Այդ միրգը լիովին կարող է համակցվել առողջ ճարպերի հետ, ինչպիսիք են' գետնանուշի յուղը, բնական յոգուրտը կամ շիլաները, ինչպես նաև' որոշ համեմունքներ և խոտաբույսեր: Այս ամենը կօգնի չեզոքացնել թթուն եւ դանդաղեցնել շաքարի նյութափոխանակությունը' դրա կտրուկ տատանումներից խուսափելու համար:

 


Վրեժ Հովսեփյան