Միակ բարեփոխումը , որ հիմա կարող է անել ՀՀԿ-ն ու Կարեն Կարապետյանը դա ազատ, արդար ընտրություններ կազմակերպել է: Այս Կառավարությունից միայն մեկ պահանջ և ակնկալիք կարող է լինել, ազատ արդար ընտրություններ: Ավելին, երկարատև, հեռահար բարեփոխումների մասին խոսելը կնշանակի, որ ոչ մի բարեփոխում էլ չի լինելու, որովհետև միայն ընտրությունները կեղծել պատրաստվողը կարող է վստահ խոսել իր հետագա պաշտոնավարման ու "բարեփոխումների" մասին:

 

Կարեն Կարապետյանի հետ հույս կապելն էլ նույնն է, որ հույս ունենաս, որ ընտրությունը կկեղծվի և նրան կվերանշանակեն:


Համբարձում Համբարձումյան