Հրապարակվել են Սիրիայում հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի և Վաշինգթոնի միջև ձեռք բերված համաձայնության հիմնական դրույթները:
Ճիշտ է, հիշյալ համաձայնության որոշ հատվածներ արդեն քննարկվել էին ԶԼՄ-ներում, բայց արդեն բուն տեքստի հիմնական դրույթների լայն հանրությանը ներկայացնելը, ըստ իս, խոսում է սիրիական հակամարտության այս փուլում կրակի դադարեցման ռեժիմի անիրագործելիության մասին:

 


Իսկ ինչու անորոշ, որովհետև հրադադար չի ստացվում սահմանել Սիրիայում: Դա Սիրիայում նկատվեց հենց անմիջապես հրադադարի հայտարարման օրը' սեպտեմբերի 12-ին, երբ բախումներն ու ռազմգործողությունները շարունակվեցին: Չնայած համաձայնությանը, մեն ինչ այդքան էլ հարթ չէր նաև գերտերություների վարքագծում Սիրիայի հետ կապված, և նկատվեցին հակասություններ:
Սիրիայում շարունակվող ռազմգործողություններին զուգահեռ երեկ Նյու Յորքում ռուսների և ամերիկացիների միջև բանակցություններ տեղի ունեցան, որոնք արդյունք չտվեցին, իսկ այսօր սիրիական կառավարական ուժերը անցել են հարձակման Սիրիայի հյուսիսային որոշ հատվածներում, այդ թվում Հալեպի նահանգում: Ըստ էության, այս ամենը վերջակետ է դնում սեպտեմբերի 12-ին հայտարարված հրադադարին:

 


Ինչևէ, ստորև ներկայացված Ռուսաստան-ԱՄՆ համաձայնության տեքստից կարելի է ենթադրել, որ բոլոր կողմերի (այդ թվում Ռուսաստանի և ԱՄՆ-ի) ուշադրության կենտրոնում է հենց Հալեպը, որի հետագա ճակատագիրն էլ փորձ է արվում (արվելու) կանխորոշել: Այստեղ մենք (ՀՀ, եկեղեցի, հայկական սփյուռք և այլն) ևս անելիք ունենք, քանզի ռազմական գործողությունները շարունակվում են, իսկ դեռևս անորոշ ճակատագրով Հալեպում ունենք հայկական համայնք:

 

Սարգիս Գրիգորյան