1.Տարվա ո՞ր եղանակն է պատկերված
2.Վաղ գարու՞ն, թե՞ ուշ աշուն է պատկերված
3.Արդյոք այս գետով կարող են շոգենավեր անցնել
4.Ո՞ր ուղղությամբ է հոսում գետը՝ հյուսիս, հարավ, արևելք,
արևմուտք
5.Արդյոք խորն է գետի ափը, որի կողքին կանգնած է նավակը
6.Արդյոք կա կամուրջ գետի մոտակայքում
7.Դեպի հյուսի՞ս, թե՞ դեպի հարավ են թռչում թռչունները
8.Արդյոք հեռու է երկաթուղին նկարում պատկերված վայրից
Պատասխաններ
Ուշադիր դիտելով նկարը, դու կտեսնես, որ դաշտում ցանք է կատարվում: Ինչպես գիտենք, հացահատիկի ցանքը կատարվում է կա՛մ աշնանը, կա՛մ էլ վաղ գարնանը: Աշնանացանի ժամանակ ծառերի վրա դեռ լինում են տերևներ: Իսկ նկարի վրա բոլոր ծառերն ու թփերն առանց տերևի են: Այստեղից էլ հետևություն՝ նկարում վաղ գարուն է պատկերված:
Գարնանը կռունկները հարավից հյուսիս են թռչում:
Լուսանկարի ձախ անկյունից մի փոքր բարձր, թփուտի տակ դու տեսնում ես երթևեկության առանձնանշան: Այն տեղադրվում է միայն այն ջրային տարածքներում, որոնցով շոգենավեր են անցնում:
Երթևեկության առանձնանշանը միշտ ամրացվում է փայտե լողակի վրա, որի սուր ծայրը միշտ ուղղված է լինում ջրի հոսանքին հակառակ:
Կռունկների թռիչքի ուղղությամբ որոշելով հյուսիսը, ինչպես նաև հաշվի առնելով փայտե լողակի գագաթի ուղղությունը՝ դժվար չէ կռահել, որ տվյալ տեղանքում գետը հոսում է հյուսիսից-հարավ:
Ծառի ստվերի ուղղությունը ցույց է տալիս, որ արևը հարավ-արևմուտքում է: Գարնանը արևն այդ դիրքում լինում է առավոտյան 8-10-ը ընկած հատվածում:
Նավակին է մոտենում երկաթգծի աշխատակցի համազգեստով տղամարդը. Հետևաբար նա կամ աշխատանքի է գնում, կամ էլ վերադառնում է աշխատանքից:
Փոքրիկ սպասատեղին ու աստիճանը, որը իջնում է դեպի գետը, ինչպես նաև ուղևորնեին շուտով տեղափոխող նավակը հուշում են, որ այս գետով պարբերաբար հենց այս ճանապարհով են ափից-ափ տեղափոխվում: Ուստի և՝ մոտակայքում կամուրջ չկա
Ափին դու տեսնում ես ձկնորսական կարթով տղային: Միայն մեծ խորության վրա ձուկ որսալու ժամանակ է լողակն այդչափ հեռու լինում կարթից: