Մասիսի նորընտիր քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը շնորհավորել է մեր երկրի Անկախության տոնը.
«Հարգելի հայրենակիցներ
Հայ ժողովուրդը 1991 թվականի սեպտեմբերի 21-ին վերագտավ ու վերանվաճեց Անկախ պետականությունը՝ մեր հայրենիքի ու ազգի գոյապահպանության գլխավոր գրավականը: Այսօր արդեն մենք կարող ենք հպարտությամբ նշել, որ դժվարությամբ, պատերազմի ու մաքառումների գնով ձեռք բերված անկախությունն այն ամենակարևորն էր, որ ստացավ մեր երկիրն իր անցած ճանապարհին: Սեպտեմբերի 21- ը նաև ազգային միասնականությունը խորհրդանշող տոն է: Շնորհավորում եմ ևս մեկ անգամ ազատ ու անկախ հայրենիքի տոնը, մաղթում եմ մեր երկրին նոր ձեռքբերումներ ու հաղթանակներ:
Կեցցե՛ Ազատ ու Անկախ Հայաստանը...»: