Օրերս կայացավ Ռիոյի օլիմպիական խաղերում հայկական եռագույնը ծածանած մարզիկների մեծարման և պարգևատրման երեկոն և քանի որ միջոցառումն իր ֆորմատով և պարգևատրման ծավալներով յուրօրինակ էր և աննախադեպ, այդ իսկ պատճառով թեման դարձավ լրատվականների և հանրության քննարկման համար մեկ թեման: Հնչեցին թե դրական և գովեստի, թե բացասական և քննադատական խոսքեր:
Առանձնակի անդրադարձ կատարել նեգատիվ կերպարներին և նրանց կողմից արտաբերված ոչ պակաս նեգատիվ կարծիքներին իմաստ չունի, քանզի այդ կարծիքների գերակշիռ մասը մեկ ուղվածություն ունեն' օլիմպիականների պարգևատրման ծավալների կրճատում, ավելացած գումարով մեկ այլ հարցի կարգավորում: Նման անհեռատեսությունն ու ոչ կամեցողությունն է, որ այսօր ունենք բազմաթիվ չգնահատված բարձրակարգ մարզիկներ, ովքեր հանդես են գալիս այլ երկրի դրոշի ներքո' մեդալներ ապահովելով այդ պետության համար, նպաստելով այդ պետության ճանաչողությանն ու փառքին: Գագիկ Ծառուկյանի կողմից նման առատաձեռն պարգևները միտված են հենց այն խնդիրների լուծմանը, որի մասին և բարձրաձայնում են բողոքավորները:
Չէ որ այդ քայլով միանգամից լուծվում է մի քանի հարց, որ ծառացել է Հայաստան աշխարհի ուսերին' դադարեցվում է սպորտային արտագաղթը, մարզիկների մոտիվացիան հասնել ավելիին կտրուկ աճում է, ինչի արդյունքում ապագայում կունենանք առիթ այսօրվա ներդրման' պարգևատրման տեսքով, շնորհիվ, ապագայում բարձր պահել երկրի հեղինակությունն ու փառքը: Նորանկախ Հայաստանի պատմության ողջ ընթացքում նման նախադեպ չի գրանցվել, դա էր պատճառը, որ ավելի քան 20 տարի օլիմպիական ոսկի չի ունեցել Հայաստանը, իսկ վերջին տարիների' Գագիկ Ծառուկյանի որդեգրած սպորտային քաղաքականության արդյունքում, այսօր արդեն ունենք և ոսկի և արծաթ, այն էլ ոչ մեկը:
Համակարծիք եմ բոլոր այն մարդկանց հետ, ովքեր գովեստի խոսքեր հնչեցրեցին թե մարզիկների, թե մարզիչների և թե պարգևատրողների հասցեին, չէ որ իրոք գովելի է' անձնական միջոցներից նման հսկայական գումարներ ներդնել սպորտի զարգացման մեջ և դա այն պարագայում, երբ ոմանք կուրորեն տարիներ առաջ պնդում էին, որ դա քաղաքական ենթատեքստ է պարունակում, դիվիդենտներ շահելուն է միտված, իսկ այսօր բոլոր այդ վայրահաչերը լեզուները կծեցին, քանզի Գագիկ Ծառուկյանը ապացուցեց, որ առանց հետին նպատակի է աջակցում հայրենական սպորտին, սրտացավորեն է մոտենում ցանկացած ոլորտի և իշնորհիվ ճիշտ գործելաոճի կարողանում է ապահովել սպասվածից էլ ավել արդյունք, դրանով իսկ հպարտության տեղիք տալով յուրաքանչյուր հայորդու:
Սարգիս Հարությունյան