Այո բարեկամներ, ինչ չէինք տեսել հիմա դա էլ տեսանք: Երեսից դեռ երեկոյան շպարը չմաքրած թիթիզիկները սկսեցին քննարկել զորավարժության տեղին կամ անտեղին լինելը:

 

Թե բա ՝ ի՞նչ զորավարժություն, ի՞նչ եք ցանկանում ցույց տալ, ամեն բան պարզ է մեր բանակի մասին, հերիք է խաբեք, հերիք է մեզ խցանումների մեջ տանջեք: Բայց, երբ հասարակ արևային մի օր , Կոմիտասի փողոցի վրա, ինչ-որ մեկի Բռաբուսը մխրճվում է ինչ-որ մեկի տաքսու մեջ ու երկու օր խցանման պատճառ է դառնում, մեր հարգելի թիթիզիկները կյանքում դրա դեմ ոչ մի բառ չեն խոսա, նույնսիկ վախից չեն էլ մտածի դրա մասին:

 

Հիմա մի քանի պարզ բաներով լուսավորեմ ձեզ: Պարզը այն է, որ Ռոբերտ Աբաջյանը ձեր աշխատանքի գնալու համար իրեն տրաքացրեց դիրքերում, հետը մի քանի թշնամու զինվոր տանելով: Պարզը այն է, որ մեր Ադամը դիրքի հրամանատարությունը իր վրա վերցրեց ու ամբողջ դիրքով մնացին մինչև վերջ՝ դիրքը չհանձնեցին, զոհվեցին, որ դու երեկոյան գնաս հերթական բոյֆռենդիդ հետ հանդիպման: Պարզը այն է, որ դուք հաստատ կապիտան Արմենակ Ուրֆանյանի չափ չեք տիրապետում բանակի մասին տեղեկություններին, բայց շտապում եք անուն կպցնել , իսկ հրամանատար Ուրֆանյանը դիրքի զինվորների կյանքը փրկելու համար գնաց թշնամու հատուկ ջոկատայինների ընդառաջ՝ առանց մտածելու բանակի խնդիրների մասին: Թե՞ ցանկանում եք ասեք, որ մայոր Մալոյանից շատ եք տեղյակ ու իրենից շատ եք մտածում բանակի զինվորի կյանքի մասին, երբ Մալոյանը՝ 4 հոգով, ինքնակամ դուրս եկավ 150 հոգանոց թշնամու զորքի դեմ ու առանց կորուստ տալու դիրքը հետ բերեց: Տեղյա՞կ եք մենք դիրքեր ենք ունեցել, որ ամբողջ ապրիլ ամսվա մեջ ոչ մի զոհ չեն տվել, բա դրա մասին ինչու՞ ձայն չեք անում: Երևի նաև ՀՀ-ում ծառայություն իրականացնող զինվորներից լավ եք հասկանում բանակից ու պատերազմից, քանի-որ ձեր փիլիսոփայությունների փոխարեն իրենք նոր խրամատներ էիր փորում՝ թշնամու արկերի տակ:

 

Դուք, որ ձեր բոյֆռենդների հետ կապված խնդիրները չեք կարողանում պատվով լուծեք, բողոքում եք զորահանդեսից: Իսկ զինվորին հարցրել եք՝ նա զորահանդես ցանկանում է, թե՞ ոչ... Իսկ տեղյա՞կ եք, թե ծառայության մեջ գտնվող զինվորը այդ զորահանդեսը դիտելուց ինչ է զգում: Իհարկե տեղյակ չեք, քանի որ ձեր ամենամեծ խնդիրը այս օրերի խցանումն է, որ խոսալու թեմա եք գտել , պետք է քթներդ խոթեք մեջը:

 

Ընդհանրապես զենքերից ու դրանց նշանակությունից տեղյա՞կ եք: Գիտեք , որ զենքը երբ կարելի է օգտագործել, որ զենքը որտեղ կարելի է տեղափոխել ու էլի լիքը այդպիսի մանր-մունր հարցերի տիրապետու՞մ եք:

 

Պատերազմ է՝ առանց կանոնների ու պարտավորությունների: Եթե վրադ կրակում են Սմերչով, պարտադիր չի պատասխանես Սմերչով, պետք է գործես այդ պահի թելադրանքով: Չնայած մենք էլ օգտագործել ենք Սմերչներ, իսկ թշնամու կրակոցների մասին առանձին կգրեմ, նկարներով ցույց կտամ , ձեր իմացած Ադրբեջանի բանակի կրակոցները:

 

Հարգելի թիթիզիկներ՝ գնացեք ձեր փաբը, խմեք ձեր գարեջուրը, զբաղվեք ձեր առօրյա գործերով, բայց առանց ճշտումների, կողքից լսած տեղեկություններով մի փիլիսոփայեք, դա ձեր մոտ ամենավատն է ստացվում:

 

Աշոտ Ասատրյան