Անքնությունը, որը զգալիորեն վատացնում է մարդու կյանքի որակը, բավականին տարածված երեւույթ է աշխարհում՝ դրանով տառապում է մոլորակի յուրաքանչյուր տասներորդ բնակիչը:
Պարզվում է, որ որոշ մթերքներ նույնպես կարող են նպաստել խորը քնին:
Ձու
Ձուն պարունակում է տրիպտոֆան՝ ամինաթթու, որը հանգստացնում է, հանում լարվածությունն ու օգնում խորը քնելուն: Մասնագետները խորհուրդ են տալիս քնելուց 2-3 ժամ առաջ ուտել լավ եփած ձու՝ բանջարեղենով: Նման ընթրիքը չի գիրացնում ու նպաստում է ավելի հանգիստ քնելուն:
Բանան
Բանանը եւս հայտնի միջոց է անքնության դեմ: Կալիումի բարձր պարունակության շնորհիվ բանանը սեդատիվ ներգործություն է ունենում ու նպաստում խորը քնին:
Խաղող
Խաղողը պարունակում է մելատոնին, որն ազդում է քնելու ու արթնանալու բնական ցիկլերի վրա: Ճիշտ է, խաղողով չափից շատ հրապուրվել չարժե, քանի որ այն շատ շաքար է պարունակում:
Յոգուրտ
Յոգուրտի մեջ կա կալցիում՝ նյութ, որը նպաստում է տրիպտոֆանի ու մելատոնինի մակարդակի բարձրացմանը: Եթե տառապում եք անքնությունից, փորձեք երեկոյան մի քիչ յոգուրտ ուտել, ցանկալի է բնական՝ առանց շաքարի ու հավելանյութերի:
Վարսակաշիլա
Մարդկաց մեծամասնության մոտ վարսակաշիլան ասոցացվում է նախաճաշի հետ, սակայն որոշ մասնագետներ հավաստիացնում են, որ այն շատ հարմար է նաեւ ընթրիքի համար. վարսակի մեջ կա բավականին շատ մագնեզիում ու կալիում, ինչն օգնում է խորը քնելուն:
Վրեժ Հովսեփյան