Մասիս քաղաքում ընտրությունններին մասնակցել են 7995 անձ:


Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների՝ իմ օգտին են քվեարկել 7520 անձ, որը ձայների մոտ 94%-ն է կազմում, անվավեր է ճանաչվել 247 քվեաթերթիկ, իսկ դեմ են քվեարկել 196 ընտրող:
Շնորհակալություն եմ հայտնում իմ ժողովրդին, որ քվեարկելով իմ օգտին' ինձ դարձրեցին քաղաքապետ: Իմ' որպես քաղաքապետ գործառույթները, սկսվելու են նոյեմբերի 12-ից:


Ես հույս ունեմ, որ իմ քաղաքի ժողովուրդը նույնկերպ միասնական կլինի մեր քաղաքի շենացման ու զարգացման գործում:


Ցանկանում եմ, որ Մասիս քաղաքը միշտ լինի այսպես միասնական:

 

Դավիթ Համբարձումյան