Հարգելի՛ վարորդներ, տեսանկարահանող և լուսանկարահանող արագաչափ սարքերով հայտնաբերված իրավախախտումներով կայացված որոշումներն այսուհետ կարող եք ստանալ նաև էլեկտրոնային հասցեով: Հնարավորությունը ստեղծվել է police.am կայքում. մտնում եք տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների բաժին, համապատասխան տողում լրացնում եք էլեկտրոնային հասցեն և հաշվառման վկայագրի(տեխանձնագիր) սերիան և համարը ու գրանցվում:

 

Գրանցվելուց հետո բոլոր որոշումները, նախքան փոստային ծառայությանը հանձնելը, էլեկտրոնային տարբերակով կստացվեն Ձեր էլեկտրոնային հասցեին:

 

Արմեն Խաչատրյան