Չգիտեմ, գուցե սխալական եմ ինչպես բոլոր նորմալ մարդիկ երբ սխալ մտքեր են արտահայտում։ Դատեք ինքներդ։
Անդրկովկասյան մեր երեք պետություններում երկրի կառավարման վերին օղակում ընթացող պրոցեսների մեջ ես մեծ նույնականություն եմ նկատել։
Գամսախուրդիա, Էլչիբեյ, Լևոն Տեր-Պետրոսյան։ Երեքն էլ նորմալ մտավորականներ են եղել Սովետի տարիներին։ Երեքն էլ դարձան նորանկախ մեր երեք երկրների ղեկավարներ։ Նրանց երեքին էլ նախկինները ստիպեցին հեռանալ երկրի բարձրագույն պաշտոնից։ Ստիպողներն էին Շևարնաձեն, Մութալիբով+Ալիև և ՌՔ+ՍՍ սիամական զույգը։ Բոլոր երեքն էլ երդվյալ կոմունիստներ ռուսական հատուկ ծառայությունների ակտիվ աշխատակիցներ։ Հետո եկան իշխանության այս երեքից երկուսի անտիպոդները՝ Սահակաշվիլին և Ալիև Կրտսերը ովքեր վառ արտահայտված արևմտականներ են։ Հայաստանում այս մի քայլը դեռ չի կատարվել։ ԿԿատարվի՞ այն արդյոք թե Հայաստանը այսուհետև էլ չի գնա եռյակին բնորոշ կառավարական քյլերով ու կընտրի այլ ուղի։ Դժվար կանխագուշակվող հարց է։ Հազիվ թե Կարեն Կարապետյանը դուրս բերի երկիրը Ռուսական հետագծից ու դնի Արևմտյանի վրա։
Համլետ Աբրահամյան