Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 

«Դատելով իրականությունից' ցավով պետք է արձանագրել, որ Հայաստանում ընդդիմությունը կարծես քաղաքական մատնաչափիկների պահեստ լինի, որից ժամանակավորապես դուրս են գրվում մեկ-երկու լաչառներ' ժողովրդի ուշադրությունը զբաղեցնելու նպատակով...


Փաստն այն է, որ այսօր Հայաստանում կան ընդդիմադիր դիմակ կրողներ (երբեմն' նաև հաստաշերտ ու գունեղ շպարով), գոռացողներ, ճվացողներ, հմուտ լարախաղացներ ու ծախու դեմքեր, սակայն չկա քաղաքական իրական, ծանրակշիռ ընդդիմություն:


Կարծում եմ' հասունացել է համահայկական միասնական ճակատ հիմնելու անհրաժեշտությունը...»: