Գյումրիի Սուրբ Աստվածածին կամ Սուրբ Յոթ Վերք եկեղեցին... 1901 թ. փոստային բացիկ. «Ալեքսանդրապոլի հայկական վանքը», լուսանկարիչ Գ. Թարվերդյան, Գ. Շաքարյանցի լուսանկարչատուն, Տեր-Հովհաննիսյան եղբայների տպարան, Բաքու:

 

Գյումրիի (նախկինում՝ Ալեքսանդրապոլ) Սուրբ Աստվածածին կամ Սուրբ Յոթ Վերք եկեղեցին կառուցվել է 1874-1886 թթ. և գտնվում է քաղաքի կենտրոնական՝ ներկայումս Վարդանանց հրապարակում։ Հայտնի է, որ եկեղեցու տեղանքում դեռ հնուց եղել էր Կամսարականների կողմից կառուցված փայտաշեն մի մատուռ, որտեղ պահվում էր (հիմա էլ եկեղեցում է) Մարիամ Աստվածածնի սրբապատկերը և խորհրդանշում էր նրա յոթ վերքերը: Սուրբ Յոթ Վերքը կառուցման ավարտից սկսած համարվել է քաղաքի «ժողովրդական եկեղեցին», նրա դռները միշտ բաց են եղել և հենց այստեղ են կատարվել բոլոր հիմնական եկեղեցական տոները:

 

 

 

Ռուբեն Շուխյան