Ուզբեկստանում ֆնանսատնտեսական ստուգումներ են սկսվել երկրի ապրանքներ ներմուծող խոշորագույն շուկայում, որը հանդիսանում է նաև այդ երկրի ապրանք ներկրող խոշորագույն ընկերությունը:

 

Ստուգումները իրականացվում են իբրև բնակչության հորդորով, ընկերությունը կասկածվում է հարկերից խուսափելու և ապօրինի ճանապարհներով արտասահմանյան արժույթով առևտուր անելու մեջ:
Շուկայի և ընկերության սեփականատերը Տիմուր Տիլլյաևն է, Ուզբեկստանի նախկին նախագահ Իսլամ Քարիմովի փոքր աղջկա՝ Լոլա Քարիմովայի ամուսինը:

 

Սեպտեմբերի 2-ին մահացել էր Իսլամ Քարիմովը, նրա թաղմանը ներկա են եղել կինը ՝ Տատյանա Քարիմովան և փոքր աղջիկը՝ Լոլան:

 

Այսպիսի հետաքրքիր բան է կյանքը: Հայրը 1991 թվականից սեփական բռի մեջ էր պահում Ուզբեկստանը, իսկ նրա մահվանից հետո ընտանքիը շուտով կկորցնի ունեցվածքի մեծ մասը, եթե ոչ ամբողջը: Սա կարող են նաև ականջներին օղ անեն մեր պաշտոնյաները, հետագայում անակնկալի չգալու համար: