Թուրքիայում հրատարակվել է հայերի ու հայկական մշակույթի մասին պատմող, երեխաների համար նախատեսված' «Ովքե՞ր են այս հայերը» ճանաչողական գիրքը: Գիրքը տպագրվել է Թուրքիայում գործող «Aras» հրատարակչության կողմից: Գիրք-ձեռնարկը պատրաստվել է Լոնդոնի Հայկական ինստիտուտի (The Armenian Institute) տնօրեն Սուսան Փոլ Փաթթիի, Գագիկ Ստեփան-Սարգսյանի և Մարալ Քերովբյանի կողմից:
Հոդվածի հեղինակը հույս է հայտնել, որ գիրքը դպրոցականների շրջանում բավականաչափ տարածվելու դեպքում կարող է նպաստել 2 ժողովուրդների միջև բարեկամությանը:

 


Գրքի հեղինակը տակտիկական ծկուն քայլի է դիմել այդ բառերը արտաբերելով, այդկերպ արհեստականորեն ճնշում գործադրելով թուրքական իշախնությունների վրա, որոնք իրականում պետք է արգելեին այդ գրքի տպագրությունն ու տարածումը Թուրքիայում, սակայն իրենց տրամադրվածությունը հայ ազգի նկատմամբ լավով արտահայտելու համար, միջազգային հանրության աչքերին թոզ փչելով, ոչինչ չեն ձեռնարկի և կթույլատրեն գրքի տարածումը, չէ որ հեղինակը նշել է, որ դա երկու ժողովուրդների միջև բարեկամություն հաստատելու նպատակ ունի: Չնայած հայի արժանապատվությունն ու ինքնասիրությունը երբեք թույլ չեն տա թուրքին բարեկամ կոչելու , սակայն փաստ է, որ գիրքը տեղեկատվության տեսանկյունից յուրահատուկ կլինի Թուրքիայի հայազգի երեխաների համար, ովքեր սերնդեսերունդ հեռվանում են հայկական մշակույթից:

 

Հ.Գ. Չէինք սխալվում, որ ասում էինք Էրդողանը հայերի համար ձեռնտու նախագահ է, երբեմնի հզոր և կազմակերպված Թուրքիայից այսօր շատ քիչ բան է մնացել, էլ զինված հեղափոխության փորձեր, էլ ԻՊ գրոհայինների կողմից իրականացված ահաբեկչություններ, հիմա էլ երկրի ներսում ապրող ժողովուրդներն են գլուխ բարձրացնում և իրենց կամքը թելադրում:

 

Աշոտ Եսայան