Ոստիկանական համակարգում, իմ համար ամենալավ աշխատող կառույցը դա ՃՈ-ն է: Իհարկե ամենալավը այս դեպքում չի նշանակում անթերի ու երկնքից իջաց հրեշտակներ, բայց ՃՈ-ից պետք է օրինակ վերցնեն ոստիկանության մյուս բոլոր ստորաբաժանումները:

 

Ամենակարևորը ՃՈ աշխատակիցների զգալի մասը կարողանում է շփվել մարդկանց հետ, ինձ դեռ չի հանդիպել մի ավտոտեսուչ, որը մունաթով կամ այլ լկտի պահվածքով իրեն դրսևորի, ինչպես անում են , որոշ ստորաբաժանումների աշխատակիցներ:

 

Հնարավոր է ամենակոռուպացված ստորաբաժանումն է, հնարավոր է շատ դեպքերում անիմաստ մեքենաներ են կանգնացնում, ծուղակներ են սարքում, որպեսի գումար պոկեն, բայց այդ ամենի հետ մեկտեղ քաղաքացու հետ ամենանորմալ շփվող աշխատակիցներն են: Անգամ , եթե նեռվայնացած մեքենայից իջնում ես, հաստատ փորձում են հանգստացնել, ոչ թե տղայավարի հետդ կռիվ են անում: Խոսքս իրակե մեծ մասին է վերաբերվում, կան մեջները նաև նենց ուրիշ ստորաբաժանումներից խոնավություն քաշածներ:

 

Ոստիկանական համակարգը պետք է օրինակ վերցնի ՃՈ աշխատակիցներից: Վերջիվերջո քիչ չեն դեպքերը, երբ ավտոտեսուչը ճանապարհին կանգնում և օգնում է վարորդին, անգամ խափանված մեքենան տանում է մինչև արհեստավորի մոտ կամ ժամերով կանգնում ու տեղում օգնում է մեքենան սարքել:


Աշոտ Ասատրյան