Anadolu-ն հաղորդում է,որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը խոստացել է գործազուրկ դարձնել այն բոլոր ուսուցիչներին, որոնք կապ են ունեցել հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ...Յըլդըրըմը հայտնել է,որ այդ ուսուցիչների թիվը 14 հազար է...Այսինքն,նոր ուսումնական տարվա սկզբին Թուրքիայի կրթական ոլորտից դուրս կշպրտվեն 14 հազար մարդ...

 

Համոզված եմ,որ այդ բացը կլրացվի Էրդողանի կողմնակիցներով...
Հիշեցնեմ,որ հուլիսի 16-Ին Թուրքիայում տեղի ունեցած չհաջողված պետական հեղաշրջումից հետո Էրդողանի կառավարությունը արդեն է գործազուրկ դարձրել մոտ 100 հարազ մարդու,որոնք աշխատում էին տարբեր բնագավառներում...Սակայն հիմնական "հարվածը" Էրդողանը հասցրեց բանակին,արդարադատության և կրթական ոլորտներին,ինչպես նաև ոստիկանությանը...

 

Գագիկ Համբարյան