Վերջին 90 տարվա կտրվածքով (խորհրդային ժամանակաշրջանը ներառված) ունենք վատագույն Ընտրական Օրենսգիրքը: Սպասվող ընտրախախտումները որևէ կերպ հնարավոր չի լինելու հայտնաբերել և նախատեսված չի որևէ իրավական գործիք զանգվածային խախտումներ հայտնաբերելու դեպքում արդյունքները բողոքարկելու և "ընտրությունները" չկայացած հայտարարելու համար:

 


Ավելին, սահմանադրական հանրաքվեի ժամանակ դիտորդների արդյունավետ աշխատանքի նախադեպը թույլ չտալու համար դիտորդները, լրագրողները և վստահված անձինք անհրաժեշտության դեպքում դուրս են հրավիրվելու ընտրատեղամասերից:
Կարող ենք այս պահից արդեն եզրակացնել, որ որպես այդպիսին ազատ և արդար ընտրությունները բացառվում են և առնվազն մոտակա 5 տարում մենք ապրելու ենք Սերժ Սարգայանի կողմից ձևավորված պառլամենտով:
Այն կուսակցությունները, որոնք մասնակցելու են նման "ընտրություններին" և կոչ են անելու քաղաքացիներին իրենց մասնակցությամբ լեգիտիմացնել այդ միջոցառումը, ավելի մեծ պատասխանատվություն են կրելու նման կառավարման համակարգի համար, քան գործող իշխանությունը:

 


Պետք չի սպասել ընտրությունների "արդյունքին", որպեսզի հասկանանք, թե ինչ ինչ է լինելու "ընտրություններից" հետո: Ամեն ինչ արդեն այս պահից է պարզ և հետևությունները հիմի է պետք անել:

 

Ստեփան Դանիելյան