ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Facebook-ի իր էջում գրել է.

 

«Նիկոլ Փաշինյանը արտահայտվել է հեռուստահաղորդումներից մեկի մասին, ու դատելով իր գրառումից, չի հավանել այն, ինչը զարմանալի չէ: Զարմանալի է այն, որ քաղաքական գործիչներիս թվում է, որ իրականության բացասական երևույթներն արմատախիլ անելու փոխարեն, կարելի է այդ ամենը եթեր չհանել, այդ մասին չխոսել ու ամեն ինչ կլինի հիասքանչ, հպարտ ու երջանիկ: Զարմանալի է նաև մեկ այլ բան:

 

Մի՞թե իշխանության ղեկին մղվելու ճանապարհին օգտակար է կտրվել իրականությունից այն աստիճան, որ սևացնես ամեն ինչ ու բոլորին… Հպարտ միայնության մեջ ֆատալիստական ինչ-որ բան կա…»