Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքը,որը ռազմավարական նշանակություն ունի ամբողջությամբ ազատագրվել է քրդական YPG-ի և PYD-ի զինյալներից ու գտնվում է թուրքական զորքերի վերահսկողության տակ...Թուրքական զորքերը նաև գրավել են քաղաքին մոտակա մի քանի գյուղեր ևս...Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը՝հղում անելով Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին...

 


Զարմանալին այն է,որ բոլորին հայտնի էր,որ Ջարաբլուսը գտնվել է ոչ թե քրդական YPG-ի և PYD-ի զինյալների կողմից վերահսկողության տակ,այլ երկու տարի է վերահսկվում էր "Իսլամական Պետության"՝ԴԱԻՇ-ի կողմից...Հիմա,քաղաքը գրավելուց հետո Թուրքիայի վարչապետը ապատեղեկատվություն է տարածում...Ջարաբլուսը մինչև հիմա եղել է Թուրքիան և Սիրիայի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումների այն կարևոր կապող միջանցքերից մեկը,որով Հալեպում և նրա շրջակայքում գործող ԴԱԻՇ-ի,"Ջեբհաթ ալ-Նուսրա"-ի և այլ ահաբեկչական խմբավորումները Գազիանթեփ-Ջարաբլուս մայրուղով օգնություն էին ստանում Թուրքիայից...Բացի այդ այդ միջանցքը օգտագործվում էր նաև ԴԱԻՇ-ի կողմից մաքսանենգ նավթը Սիրիայից Թուրքական նավահանգիստներ տեղափոխելու համար...

 


Թուրքիայի վարչապետի ՍՈՒՏԸ մեկ նպատակ է հետապնդում...Անկարան ցանկանում է սիրիացի քրդերի և ԴԱԻՇ-ի ահաբեկիչներին նույնացնել...

 

Գագիկ Համբարյան