Օգոստոսի 24-ի առավոտյան ժամը 4.00-ին Թուրքիան հարձակվեց Սիրիայի հյուսիսային շրջանի վրա՝ իրականացնելով "Եփրատի վահան" ծրագիրը...Թուրքիայի ղեկավարությունը հայտարարում է,որ այն ուղղված է հիմնականում ԴԱԻՇ-ի և տեղի քրդերի դեմ...Սակայն Անկարայի գլխավոր նպատակն է քրդերին ճնշելը...Էրդողանի վարչակարգը նաև հայտարարում է,որ նրանք համագործակցում են սիրիական չափավոր ընդդիմադիրների հետ...Սակայն բոլորի համար էլ պարզ է,թե ինչ նպատակներ է հետապնդում Անկարան և ում հետ է իրականացնում "Եփրատի վահան" ծրագիրը...Նրա գլխավոր դաշնակիցներն են՝Մոսկվան և Դամասկոսը...
Ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնումից հետո ՌԴ նախագահ Վ.Պուտինը չդավաճանելով Խորհրդային Ռուսաստանի դիվանագիտությանը՝ իր անձնական շահերի և Թուրքիային բավարարելու համար կրկին ուրիշի հաշվին գնաց զոհողության և զոհաբերեց սիրիացի քրդերին,որոնց մոսկովյան ներկայացուցչության բացմանը նույնիսկ մասնակցում էր հենց ինքը՝Վ.Վ.Պուտինը...Իսկ հիմա քրդերը էլ պետք չեն...Քրդերին կարելի է զոհել՝ավելի թանկ վաճառվելով թուրքերին և ինչ-որ բան դրա դիմաց ստանալով...
Սանկտ-Պետերբուրգում օգոստոսին 9-ին Պուտին-Էրդողան հանդիպումից հետո կտրուկ սրվեցին Սիրիայի նախագահ Ասադի և տեղի քրդերի "բարիդրացիական" հարաբերությունները...Սկսվեցին բախումները սիրիական բանակի և քուրդ զինյալների միջև Էլ Հասաքայում...Օգոստոսի 22-ին լիբանանյան "Աս-Սաֆիր" թերթը տեղեկացրել էր,որ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանի տեղակալներից մեկը Դամասկոսում բանակցում է Ասադի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ՝համատեղ ուժերով սիրիացի քրդերի դեմ պայքարելու համար...Ասադին ձեռնտու չէ երկրի հյուսիսում քրդերի դիրքերի ամրապնդումը,որի հետևանքը կարող է լինել նրանց ինքնավարությունը կամ ինքնորոշումը...Այս հարցում ոխերիմ թշնամիներ Բաշար Ասադի և Ռեջեփ Էրդողանի շահերը համընկան...Նրանց այս հացում պաշտպանեցին ՌԴ նախագահ Պուտինը և ԱՄՆ-ն,որի փոխնախագահ Ջ.Բայդենը այսօր Անկարայում գտնվելիս ևս պաշտպանել էր Թուրքիայի ներխուժումը Սիրիայի տարածք...Ի դեպ,Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է,որ Սիրիայի վրա հարձակման մասին նախօրոք տեղեկացրել է և՛Մոսկվային,և՛Վաշինգտոնին,և՛Բրյուսելին...
Անկարան և Դամասկոսը մի նպատակ ունեն՝թույլ չտալ Սիրիայի հյուսիսում գտնվող Ռոժավայի քրդաբնակ ԵՐԵՔ անկլավների (Աֆրին,Քոբանի և Ջազիրա) միավորումը ՄԵԿ միավորի մեջ...Քրդական ուժերի կողմից Թուրքիայի սահմանին մոտ գնտվող Ջարաբլուս և Ալ-Բաբ քաղաքների ազատագրումից հետո քրդաբնակ Ռոժավան կմիավորվեր...Այն կանխելու համար թուրքական զորքերը ոչ միայն ներխուժել են Ջարաբլուս,այլև պահանջում են քրդերից դուրս բերել իրենց զորքերը մի քանի օր առաջ ազատագրված Մանբիջ քաղաքից և նրա շրջակա գյուղերից՝տեղափոխվելով Եփրատի ձախ ափ...Անկարան այդպիսով ձախողում է Աֆրինի և Քոբանիի ընդհանուր "սահման" ունենալու հնարավորությունը,այն դեպքում,երբ Քոբանիի և Ջազիրայի միջև այն վաղուց կա...
Հ.Գ.Ընդհանուր թշնամին՝քրդերը,ստիպեցին իրար ատող Ասադին և Էրդողանին միավորվել...
Ինչպես ասում էր 19-րդ դարի բրիտանացի հայտնի քաղաքական գործիչ Հենրի Ջոն Թեմփլը՝ լորդ Փալմերսթոնը."Մենք չունենք մշտական բարեկամ, չունենք մշտական թշնամի, այլ ունենք մշտական ազգային շահեր"...Այս պահին սիրիացի քրդերի շահերը չհամընկան ոչ միայն Դամասկոսի և ԱՆկարայի,այլև Մոսկվայի և Վաշինգտոնի շահերի հետ,երբ ընդամենը մի քանի ամիս առաջ Ռոժավայի միակ թշնամին Անկարան էր...
Տեսնե՞ս Հայաստանի իշխանությունները Սիրիայի քրդերի հետ կապված պատմությունից հետո հասկանալու են,որ մի օր էլ Մոսկվայի շահերը կարող են չհամընկնել պաշտոնական Երևանի կամ հայ ժողովրդի շահերի հետ...20-րդ դարում արդեն այդպես եղել է՝1921 թ-ին...
Հավելեմ,որ ոչ միայն ՌԴ-ն,այլև այլ երկրները ևս մեզ հետ նույնկերպ կվարվեն,եթե մենք նրանց ավելի շատ գնահատենք,քան ՄԵԶ...
Գագիկ Համբարյան