Իտալիայի Սամեձանո դղյակը... Մարվրիտանական գունագեղ արևելյան ոճով և բացառիկ ներքին հարդարանք ունեցող այս դղյակը գտնվում է Իտալիայի Տոսկանա նահանգում: Այն կառուցվել է 1605 թվականին, իսկ 1853-ին Սամեձանո դղյակը ձեռք է բերում գործարար-արվեստագետ Ֆերդինանդո Խիմենեսը, որն էլ տասնյակ տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում կարողանում է իրականացել այս իր ստեղծագործական յուրօրինակ մտահղացումը՝ տալով դղյակին ներկայիս տեսքը:

 

Սամեձանոն ունի 365 սենյակ՝ ըստ տարվա օրերի, և հետաքրքիր է նաև, որ բոլոր սենյակներն էլ տարբեր են իրենց ներքին հարդարանքով: 2-րդ համաշխարհային պատերազմից հետո՝ մինչև 1990-ականները այն գործում էր որպես շքեղ հյուրանոց, ռեստորան և բար, սակայն ներկայումս դղյակի սեփականատերն է մի բրիտանական մասնավոր ընկերություն, և այն փակ է այցելուների համար:

 

Ռուբեն Շուխյան