Մոտակա օրերին, կարող եմ ասել նաև մոտակա ժամերին, շատ մեծ է հավանականությունը, որ Թուրքիան կանցնի լայնածավալ հարձակման Սիրիայի վրա: Դրա մասին են վկայում Թուրքիա - Սիրիա սահմանին ծանր զինտեխնիկայի կուտակումը Թուրքիայի կողմից, ինչպես նաև այսօրվա քաղաքական հայտարարությունները ,որոնք հնչեցրել են Թուրքիայի որոշ բարձրաստիճան ղեկավարներ:
Մասնավորապես արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն բաց տեքստով ասել է, որ Թուրքիան սկսում է պայքար Սիրիայից Թուրքիա ներխուժող ԻՊ-ի զինյալների դեմ Սիրիայի տարածքում:
Կարեն Հովհաննիսյան