Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կանխել է Ռուսաստանից Հայաստան հասնող գազամուղի պայթեցման փորձը:
Ձերբակալվածները ծրագրում էին պայթեցնել Սագուրամ գյուղի տարածքվով անցնող գազամուղը, որը միացնում է Ռուսաստանը եւ Հայաստանը: Ահաբեկչական գործողության նախապատրաստման մեղադրանքով ձերբակալված են Վրաստանի հինգ քաղաքացիներ:
Ձերբակալվածներից մեկի տանը' համակարգչում հայտնաբերվել է քարտեզ, որի վրա նշված են եղել այն վայրերը, որտեղ նրանք ծրագրում էին իրականացնել պայթեցումները:
Վրաստանի անվտանգության ծառայությունից տեղեկացրել նշել են, որ խմբի անդամներից մեկը հաճախ այցելել է Ուկրաինա, սակայն դեռևս տեղեկություններ չկան այն մասին, թե արդյոք խումբը ղեկավարվել է դրսից, թե ոչ:
Գրիգորյան Ժորա