Կա հրաշալի մի ավանդույթ այն մասին, թե ինչպես մահվան դատապարտվածներին առաջարկել են ընտրություն կատարել՝ մահը, թե՞ սոսկալի մեծ, սև, սարսափելի դուռը, ու բոլորն ընտրել են մահը: Եվ ահա հերթական դատապարտվածին բերում են կառափնարան ու թագավորը նրան ընտրություն է առաջարկում: Բայց նա ընտրում է մահը, դուռը նրան շատ է վախեցնում. հայտնի չէ, թե ինչ կա այնտեղ, նրա տեսքը սոսկալի է: Եվ երբ արդեն օղակն անցկացնում են վզին, նա հարցնում է, թե ի՞նչ է դռան ետևում: Եվ թագավորը՝ քմծիծաղելով, պատասխանում է. «Ազատություն»:
Բայց մարդիկ այնքան են վախենում անհայտից, որ նախընտրում են սովորական մահը:

ՋՈՒԼԻԱ ՎԱՆԳ

 

Հովիկ Չարխչյան