Առնվազն երեք ոստիկան և թուրքական բանակի հինգ զինվոր է սպանվել երկու առանձին հարձակումների ժամանակ, որը տեղի է ունեցել միաժամանակ Թուրքիայի հարավ-արևելյան Շանլըուրֆա և արևելյան Թունջելի նահանգներում: Հարձակումներն իրականացրել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները օգոստոսի 21-ի լույս 22-ի գիշերը, թուրքական ժամանակով ժամը 04:50-ին: Զինյալները հարձակվել են Շանլըուրֆայի նահանգապետարանի շենքի վրա, իսկ Թունջելիում ժանդարմերայի շենքի վրա: Շանլըուրֆայում հարձակման հետևանքով զոհվել է հինգ ոստիկան իսկ, 11-ը վիրավորվել են: Թունջելիյում երեք ոստիկան զոհվել է , իսկ վեցը վիրավորվել են:

 

Հարձակման վայրեր են ուղարկվել Cobra ռազմական ուղղաթիռներ, որոնք ողջ տարածքը պահել են կրակի տակ: Ըստ քրդական կողմի, թուրքական ուժայինների զոհերը շատ ավելի մեծ թիվ են կազմում, քանի որ ուղղաթիռները կրակ են բացել հենց իրենց մարդկանց վրա:

 

Թունջելի նահանգի Նազիմիըե և Շանլըուրֆա նահանգի Վիրանշեհիր քաղաքներում առավոտյան հայտարարվել է ռազմական դրություն : Նշեմ, որ մինչ այդ պարետային ժամ ռեժիմն էր գործում: Երկու քաղաքներում դադարեցվել է քաղաք ելք ու մուտքը, բոլոր տեսակի հասրակական միջոցառումները չեղարկվել են, դադարեցվել են հեռուստատեսային ալիքների հեռարձակումը, անջատվել է բջջային և ֆիքսված կապը: Քաղաքացիներին կոչ է արվել պատսպարվել ապաստարաններում, քանի որ քաղաքները կարող են ենթարկվել օդային հարձակման թուրքական բանակի ռազմական ավիացիայի կողմից: Ըստ Թուրքիայի գլխավոր շտաբի, հենց այս քաղաքներում են գտնվում PKK-ի պարագլուխները, որոնք Իրաքից և Իրանից վերջերս ժամանել են Թուրքիա:

 

Կարեն Հովհաննիսյան