Ֆեյսբուքյան ընկերներիցս մեկը մի լինք էր կիսվել՝ Գագիկ Ծառուկյանը ավտոմեքենա է նվիրել Վ. Բալասանյանին վերնագրով: Մի կողմ թողնենք վերնագրի սադրիչ բնույթը, միգուցե նորմալ է, ես եմ սխալ ընկալել, բայց այն համազգային քֆուր - քյաֆարը, որ տեսա լինքի տակ, ուղղակիորեն խոսում է հոգեպես անառողջ ու անհավասարակշիռ մի զանգվածի մասին, ովքեր ֆեյսբուքում են բացառապես հայհոյելու և նեգատիվ շաղ տալու համար: Բանն այն է, որ Ծառուկյանը ավտոմեքենա է նվիրել ոչ թե Վիտալի, այլ Վաչիկ Բալասանյանին, ով արցախյան պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ է...

 

Եվ հիմա, ընկերներ, ինքներդ ձեզ հարց տվեք. ինչպիսի՞ քաղաքացիական որակի կրող եք դուք, երբ կարող եք ձեր հերոսական կեցվածքը տարածել անգամ այն ժամանակ, երբ տարրական բան՝ նյութը չեք կարդացել...
Նշանակում է՝ դուք ուղղակի հայհոյում եք հայհոյելու համար... Իսկ դա նշանակում է, որ ոչ թե ի սրտե եք հայհոյում, այլ պարտականություն եք կատարում...

 

Իսկ պարտավորված ընդդիմադիրը լծակներ կիրառող իշխանավորից հոռի բան ա... Երկուսն էլ իրենց գործն են անում՝ թքած ունենալով իրական ժողովրդավարության ու հասարակության վրա...


Վարուժան Բաբաջանյան