Ադրբեջանի հանրապետությունը բանակը զինելուց բացի նաև հսկայական գումարներ է ծախսում Արցախի հարցին հօգուտ իրենց մեծ ուշադրություն գրավելու համար: Ավստրիայում ֆուտբոլային ակումբ է բացվել , որի անունն է «Ղարաբաղ»: Ակումբը վերջրես նույնիսկ դարձել է այդ երկրի չեմպիոն: Ես իհարկե վստահ եմ , որ այդ չեմպիոնական տիտղոսը գնվել է ադրբեջանական նավթով, այլ ոչ թե ֆուտբոլային խաղով, բայց եթե պարտված երկիրը այսպիսի ծախսեր է անում հանուն իր շահերի, ապա ինչն է խանգարում մեզ Արցախի հարցի շուրջ լուրջ աշխատելու համար:

Մենք սպասում ենք պատերազմի, 25 տարի սպասում ենք, այդպես էլ չհասկանալով , որ այժմ պատերազմները միայն զենքով չեն լինում, այժ պատերազմների մեջ մեծ դեր են խաղում նաև տեղեկատվական պատերազմները: 25 տարում չենք հասկանում, որ պատերազմը չի ավարտվել ու պետք չի նրան սպասել , այլ պետք է շարունակել դիմադրել՝ ներկայիս օրենքներով: Պետք է աշխարհի ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա ու այնպես, որ դա ձեռնատու լինի միայն մեզ: Պետք է բոլորին համոզել , նույնիսկ պարտադրել , որ Արցախը Հայաստան է և վերջ, որ ոչ մի ֆուտբոլային ակումբ ու Բաքվի կենտրոնում նկարած ցուցանակ չի կարող Արցախը մեզանից բաժանել:


Իսկ մենք ի՞նչ ենք անում: Նկարում ենք նապաստակ: Մինչև հիմա google-ում ու սոց.ցանցերում Արցախը նշվում է, որպես Ադրբեջանի մաս: Կարևորը բիզնեսները լավ աշխատի, մնացածը անցողիկ է: 25 տարի պատերազմ: Բերանով ես ասու՞մ:

 

Աշոտ Ասատրյան