«Փոխեք Դավիթ Սանասարյանի, Արմեն Մարտիրոսյանի և Հովսեփ Խուրշուդյանի խափանման միջոցները, պարոնայք իրավասուներ: Չգիտեմ, ինչ եք այդտեղ հաշվում, քցում, բռնում, քննարկում, մի բան, սակայն, հաստատ գիտեմ' դուք չեք էլ պատկերացնում, ինչ վնաս եք տալիս մեր երկրի զարգացման ընթացքին: Փոխեք Դավիթի, Արմենի ու Հովսեփի խափանման միջոցները, պարոնայք, նրանք մեր երկրի քաղաքական ապագայի լույսերն են. երբ վաղը մեզնից ու ձեզնից որևէ մեկի համար հարկ եղավ, այդ նրանք են էլի լինելու, որ փողոց են դուրս գալու, որ մեզ ու ձեզ պաշտպանեն անարդարությունից, ճնշումներից ու լկտիությունից:

 

Այստեղից' Արցախից, այնքան էլ չի հասկացվում, թե ինչու են տղաները անազատության մեջ պահվում: Գիտեմ միայն, որ նախաքննական փուլում անազատությունը երաշխիք է գործի քննությանը չխոչընդոտելու համար: Պարոնայք իրավասուներ, եթե երաշխիք է պետք, պատրաստ եմ վաղն իսկ վերադառնալ Երևան և անազատության մեջ փոխարինել տղաներին մինչև գործի քննության ավարտը: Բաց թողեք նրանց, գրողը տանի, դուք ախր չեք էլ գիտակցում, ինչ եք անում:

 

Շնորհակալ կլինեմ ձեր դրական արձագանքի համար: Պատրաստ եմ հենց վաղն առավոտյան վերադառնալ Երևան»:

 

Թևան Պողոսյան