Ուկրաինացի միլիոնատեր Վյաչեսլավ Կոնստանտինովսկին, ով մեկնել էր պայքարելու հակաահաբեկչական գործողությունների դեմ, 2.500.000 գրիվենով վաճառել է իր պրեմիում դասի Rolls Royce Phantom ավտոմեքենան, որի վաճառքից ստացված գումարը կհատկացվի ուկրաինական բանակի աջակցությանը, գրում է Обозреватель-ը:
Միլիոնատերը հայտնել էր, որ գումարից 500.000 գրիվեն արդեն գտնվում է իր ձեռքում, իսկ մյուս մասը կփոխանցվի Կիևի զինվորական հոսպիտալի կարիքների համար, որտեղ բուժվում են ուկրաինացի զինծառայողները:
«Թերահավատների համար. մեքենան վաճառվել է: Գումարը կփոխանցվի երկու մասով: Առաջին մասն իմ մոտ է: Մյուս կեսը կփոխանցվի Նատալյա Յուսուպովային, ով խնամում է վիրավորներին Կիևի ռազմական հոսպիտալում: Ես նրան լիովին վստահում եմ, Նատաշան կտեղեկացնի ձեզ, թե ինչպես է ծախսում այդ գումարը»,- գրել էր Կոնստանտինովսկին:
Նրա խոսքով, գումարի մյուս մասը կծախսվի հակաահաբեկչական գործողությունների գոտի մեկնող ստորաբաժանման համար անհրաժեշտ տրանսպորտ և զրահատեխնիկա գնելու համար:
Միլիոնատերը նշել էր, որ իրեն հնարավորություն է տրվել ավելի շահավետ առաջարկ ստանալու դեպքում վերադարձնել գումարը և մեքենան ավելի թանկ վաճառել: «Հարուստ մարդկանց թվում էլ կան պարկեշտ մարդիկ»,- ասել է Կոնստանտինովսկին:
Աշոտ Ասատրյան