Հայաստանը այնքան փոքր , բայց այնքան մեծ է, որ ողջ կյանքդ էլ պտտես Հայաստանով, միևնույն է դեռ նոր բացահայտումներ կանես... Հայաստանը չես կարող սիրել, նրան միայն պաշտել կարելի է... Սերը Հայաստանի համար շատ քիչ է... Հայաստանի արևելքն ու արևմուտքը, հյուսիսն ու հարավը այնքան տարբեր են իրարից, բայց այնքան պաշտելի ու ներդաշնակ են իրար հետ, որ չես կարող որևէ բնակավայր, լեռ, սար, կիրճ, գետ ու լիճ առանձնացնես... Հայաստանի վրա սիրահարվում են օտարները, իսկ մենք պաշտում ենք մեր սուրբ երկիրը... Սա Հայաստանն է և վերջ...
Կարեն Հովհաննիսյան