Թարմ տվյալներ միջերկրածովյան թուրքական հանգստավայր Անթալիայից: Անթալիան, որն համարվում աշխարհում երրորդ խոշորագույն զբոսաշրջային վայրը, ապրում է ճգնաժամային օրեր: Անթալիա այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է գրեթե կիսով չափ համեմատած 2015 թ. -ի առաջին յոթ ամիսների: 2015թ. հունվար-հուլիս ժամանակահատվածում Անթալիայի օդանավակայանով Անթալիա են ժամանել 5,3 մլն զբոսաշրջիկ, իսկ ահա 2016թ. հունվար-հուլիս ամիսներին այդ թիվը նվազել է՝ հասնելով 2,8 մլն.-ի: Անթալիան կորցրել է 1,8 մլն ռուս և գերմանացի զբոսաշրջիկ:


2015թ. հուլիսին Անթալիա են այցելել 1,7 մլն զբոսաշրջիկ, իսկ ահա 2016թ.-ին 857 000 զբոսաշրջիկ:


Հատկանշական է ,որ ռուս զբոսաշրջիկների թիվը գրեթե 98 տոկոսով կրճատվել է: Եթե 2015թ.-ի հուլիսի Անթալիա են այցելել 573,000 ռուս զբոսաշրջիկ, ապա 2016թ.-ին այդ թիվը կազմել է 10 090 զբոսաշրջիկ:


Սակայն , եթե աշխարհը համարում է Անթալիայում հանգստանալը կյանքի համար վտանգավոր վայր, ապա ուկրաինացիներին դա չի մտահոգում: 2015թ. հուլիս ամսվա համեմատ Ուկրաինայից ժամանաց զբոսաշրջիկների թիվը գրեթե կրկնապտվել է ՝ դառնալով 124 252:


Անթալիայում այլևս ոչ եկամտաբեր է համարվում որևէ բիզնես հիմնելը, անցած տարվանից մեկնարկված հյուրանոցային և ռեստորանային բիզնեսների վաճառքը չի տալիս իր արդյունքը, ոչ մի կերպ գնորդներ չեն հայտնվում խոշոր բիզնեսների համար:

 

Կարեն Հովհաննիսյան