Երբեմն դժվար է տրամաբանություն գտնել իշխանության հիերարխիայում տեղի ունեցող գործընթացներում, սակայն գլխավոր դատախազի հրաժարականը հետաքրքիր դիտարկումների նյութ է տալիս...
Եթե հաշվի առնենք տառացիրեն մի քանի ամիս առաջ մարդու իրավունքների նախկի պաշտպան Կ. Անդրեասյանի ոչ պակաս ինտրիգային հրաժարականի հանգամանքը, պարզ է դառնում, որ իշխանության ներսում տեղի են ունենում խորքային գործընթացներ, որոնք իրենց կուլմինացիային հասնելու են մի քանի ամիս անց...
Միայն այն փաստը, թե ինչպիսի հաշվարկների և երաշխավորության արդյունքում էին նշված անձինք հայտնվել իրենց պաշտոններին և ինչպիսի իրավիճակում են թողնում այն, խոսում է այն մասին, որ չափազանցված են հավաստումներն առ այն, թե առաջիկա տարիներին քաղաքական լրահոսը կրկին անցնելու է Մելիք-Ադամյան փողոցով:
Երբեմն գոլ խփողները ոտքի վնասվածքի պատճառով երկար ժամանակով նստում են պահեստայինների նստարանին կամ առհասարակ չեն հրավիրվում թիմ՝ զրկվելով չեմպիոնական գավաթը գլխավերևում պահելու հաճույքից...
Գուցե միամտության դրսևորում է, բայց իմ կարծիքով մեր երկրում պտտվում է նոր իշխանության ուրվականը՝ թավշյա իշխանափոխության դեմքով...
Կապրենք՝ կտեսնենք...
Նորայր Նորիկյան