Վազգենին սպանեցինք, Վանոյին քշեցինք երկրից, Լևոնին առավոտից երեկո քարկոծում ենք, մյուս Վազգենին ինչ ասես ասում ենք, Վիտոյին ու Կոմանդույուշչի Սամոյին հայհոյում ենք,; Էլ որն ասեմ որը։ Ոչ մեկը մեր քիմքին հարմար չեղավ։

 

Այսօր փառաբանում ենք մեր ապստամբ տղաներին, լավ ենք անում։ Վաղը իրենց էլ ենք նույն օրը գցելու ինչ վերը թվարկածներին։

 

Լավ, բա մենք խիղճ ունենք թե անխիղճ դահիճ ենք դարձել ազգովի և մեր նվիրյալներին մեկ հարվածով տապալում ու ցեխակոլոլ ենք անում։

 

Ժողովուրդ ջան հլա ինչ կլինի, մի պահ ատելության խողովակի վենտիլը փակեք ու կտեսնեք թե ինչքան կհեշտանա մեզ համար ապրելը։

 

Համլետ Աբրահամյան