Երկրի ներսում «պատերազմ» բառն ինձ համար ընդունելի չէ' լինի դա «ազգային-ազատագրական», «քարոզչական», թե նույնիսկ «արժեքային»: Ոստիկանությունը չպիտի պատերազմի ցուցարարների եւ լրագրողների դեմ: Իշխանության եւ «ծռերի» կողմնակիցները չպիտի մրցեն, թե ով է ավելի «ճշմարտանման» ապատեղեկատվություն տարածում:

 

«Ֆեյսբուքահայերը» չպիտի պատերազմեն Տիգրան Մանսուրյանի կամ Պերճ Զեյթունցյանի դեմ' այդ մարդիկ, միեւնույն է, չեն կարդում ձեր հայհոյանքները, միայն մթնոլորտն եք փչացնում: Շանթն ու Հայկը չպիտի դատապարտվեին այդքան երկար ժամկետներով եւ վաղուց արդեն ազատության մեջ պետք է լինեին:

 

Արամ Աբրահամյան