Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի աշխատակազմով ու քաղբանտարկյալ Hovsep Khurshudyan-ի փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ միասին ժամեր շարունակ Հայաստանի քննչական ծառայությունում էինք, որտեղ հերթականությամբ քննվում էին Անդրեաս Ղուկասյանին, Արմեն Մարտիրոսյանին, Հովսեփ Խուրշուդյանին մեղադրանք առաջադրելու հարցը: Ի մասնավորի, տեւական քննարկումից հետո ու մարտի 1-ի ոչով, ինչում գերմասնագիտացած է Աղվան Գառնիկիչի կառույցը, Հովսեփ Խուրշուդյանին առաջադրվեց մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասով, այն է' զանգվածային անկարգություններին մասնակցելը: Բացարձակ նույն շաբլոն ձեռագիրն է ինչ 2008թ. մարտի 1-ին' ոստիկանության աշխատակիցների զրպարտագրեր, որոնց համաձայն Հովսեփ Խուրշուդյանը իբրեւ թե քարեր է շպրտել ոստիկանների վրա ու փախել...
Նախաքննության գաղտնիության քողի տակ որեւէ ապացույց չի ներկայացվում և մարդուն հանիրավի մեղադրանք է ներկայացվում: Սեդա Սաֆարյանը մեզ փոխանցեց, որ Հովսեփը գրագետ ու հիմնավորված շշել է իր տված ցուցմունքներով, քննիչին ուղղված հարցադրուներով: Հովսեփի հետ ես էլ կարճ հեռախոսազրույց ունեցա. իմ ճանաճած Հովսեփն էր' աննկուն, չկոտրվող ու հաստատակամ: Մինչ ՀՔԾ-ում մեղադրանքի հարցի քննարկումը առավոտյան Սեդա Սաֆարյանը բողոք է ներկայացրել դատարաին Հովսեփ Խուրշուդյանի ձերբակալության օրինականության վերաբերյալ:
Պարզվում է, փնթիները նաև դա կարգին չեն կարողացել սարքել: Այժմ Արաբկիր և Զեյթուն համայնքների առաջին ատյանի տարանում քննվում է երկու հայց Հովսեփ Խուրշուդյանի վերաբերյալ' Սեդա Սաֆարյանի միջոնրդությունը Հովսեփ Խուրշուդյանի ձերբակալության վերաբերյալ և ՀՔԾ-ի միջնորդությունը Խուրշուդյանի խափանման միջոցն ընտրելու վերաբերյալ: Դատելով ՀՔԾ-ում մեր տեսածից, մասնավորապես նրանից, թե ինչքան անհիմն կերպով կարող է առաջդվրվել մեղադրանք, կարելի է վստահաբար ասել, որ դատավորներն արդեն զանգերն ստացել են ու կալանքի միջնորդությունը բավարարելու են: Ահա թե որն էր անցյալից իշխանության քաղած դասը' կրկնել մարտի 1-ը նոր քաղտեխնոլոգիաներով բայց հին մղձավանջով:
Ազատություն Hovsep Khurshudyan-ին, Davit Sanasaryan-ին, Եղիշե Պետրոսյանին, Արմեն Մարտիրոսյանին, Անդրեաս Ղուկասյանին և բոլոր քաղբանտարյալներին:
Ստյոպա Սաֆարյան