Այսօր կեսօրին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այցելել է Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ «Սասնա ծռեր» խմբավորման վիրավոր անդամներին տեսակցելու նպատակով, սակայն Փաշինյանին թույլ չեն տվել մուտք գործել այնտեղ:
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ մուտք գործելու ԱԺ պատգամավորի իմ իրավունքը հենց նոր խոչընդոտվեց ՔԿՎ ղեկավարության կողմից։
ՔԿՀ էի այցելել տեսակցելու «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ։
Փաստացի կա քաղաքական ապօրինի որոշում՝ արգելել իմ որևէ շփում «Սասնա ծռեր» խմբի ձերբակալված կամ կալանավորված անդամների հետ»։