Հուլիսի 29-ին Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Երևանի բժշկական կազմակերպություններ դիմածներից դուրս է գրվել ևս 5 տուժած։ Այս պահի դրությամբ հիվանդանոցային բուժումը շարունակում է 17 անձ, որից 3-ը' ոստիկան, 2-ը' լրագրող։


Ընդհանուր առմամբ, հուլիսի 17-ից սկսված իրադարձությունների հետևանքով հիվանդանոցային բուժումը շարունակում է 25 անձ, որից 6-ը' ոստիկան, 2-ը' լրագրող, 3-ը' զինյալ խմբից։ Վերակենդանացման բաժանմունքներում են հինգը։

 

Անահիտ Հայթայան