Հայաստանը Եվրոպայի ամենաանվտանգ երկրներից մեկն է:
Բրիտանական Daily Express պարբերականը կազմել է զբոսաշրջիկների համար Եվրոպայի ամենաանվտանգ երկրների ցանկը: Այդ ցանկը կազմվել է Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության տվյալնեով, որով էլ նրանք խորհուրդ են տալիս իրենց երկրի քաղաքացիներին ամառային հանգիստը անցկացնել ավելի անվտանգ երկրներում:
Ըստ այդ ցուցակի՝ ահաբեկչական վտանգի ամենաբարձր աստիճանը Իսպանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Գերմանիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում ու Թուրքիայում է:
Ահաբեկչական գործունեությոն ռիսկի բարձ մակարդակ է՝ Ադրբեջանում, Ուկրաինայում, Հունաստանում, Իտալիայում և այլն...
Ահաբեկչական վտանգի աստիճանը ցածր է Վրաստանում, Պորտուգալիայում, Բելառուսում, Սերբիայում և այլն:
Իսկ Հայաստանը հայտնվել է Եվրոպայի ամենաանվտանգ երկրների ցանկում՝ Անդորայի, Չեխիայի, Էստոնիայի, Հունգարիայի, Իսլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Մալտայի, Մոլդովայի, Լեհաստանի, Սլովենիայի ու Շվեյցարիայի հետ միասին:
Կարեն Սահակյան