Աղիների քաղցկեղ ունեցող հիվանդներn ավելի քիչ են մահանոմ տվյալ հիվանդությունից, եթե կերակրացանկի մեջ օգտագործում են յուղոտ ձկնամիս։ Այդ մասին հայտնում են Մասաչուսեթսի Կենտրոնական հոսպիտալի գիտնականները։
Ըստ նրանց, աղիների քաղցկեղից մահացությունը կարելի է նվազեցնել մինչեւ 30%՝ շնորհիվ օմեգա-3 ճարպաթթուների, որոնք պարունակվում են ձկան մեջ, օրինակ' սարդինաձկան կամ մակրելի մեջ։ Այդ ճարպաթթուները ճնշում են ուռուցքի աճը եւ արգելափակում արյան հոսքը դեպի քաղցկեղային բջիջներ։
Գիտնականների խոսքով՝ նույնիսկ ճարպաթթուների փոքր քանակությունը նշանակություն ունի. յուղոտ ձկան սովորական չափաբաժնում պարունակվում է մոտավորապես 1,8 գրամ օմեգա-3, սակայն նույնիսկ օրը 0,3 գրամը բավական է, որպեսզի ախտորոշումից հետո 10 տարվա ընթացքում 41%-ով նվազեցնի մահացության ռիսկը։
Իսկ եթե հիվանդները 0,15 գրամով ավելացնեն ճարպաթթուների ընդունումը, ապա աղիների քաղցկեղից մահացության ռիսկը կնվազի 70%-ով։ Իսկ նրանք, ովքեր կհրաժարվեն ճարպաթթուների օգտագործումից, մահվան հավանակությունը կաճի 10%-ով։
Սա առաջին ապացույցն է, որ օմեգա-3 ճարպաթթուները կարող են լավագույն ձեւով ազդել աղիների քաղցկեղ ունեցող հիվանդների կյանքի որակի վրա։ Հետազոտողները հետեւել են մոտավորապես 200 000 հազար հիվանդի եւ նկատել են, որ ճարպաթթուների կանոնավոր ընդունումը հատկապես օգտակար է բարձրահասակ մարդկանց, որոնք ունեն 25-ից պակաս մարմնի զանգվածի ինդեքս եւ օգտագործում են ասպիրին։ Նման դեպքերում մահացության վտանգը կարող է նվազել համապատասխանաբար 85, 90 եւ 88 տոկոսներով։
Հարկ է նշել, որ գիտնականները պարզել են հատկապես յուղոտ ձկան, այլ ոչ թե սննդային հավելումների դրական ազդեցությունը, այդ պատճառով հիվանդներին անհրաժեշտ է օգտագործել ձկան միս եւ ոչ թե ձկան յուղ կամ այլ հավելումներ։
Վրեժ Հովսեփյան