Հանրահավաքն ու երթը պետք է ունենան լիդեր ու եթե լիդերն ասում է չենք գնում խորենացի ուրեմն Խորենացի չենք գնում, ի՞նչ է նշանակում, ձեռք բարձրացրեք, գոռացեք և այլն: Ահա սրա բացակայությունն ունենք մենք Հայաստանում:
Մարդը, ով 88 թվականից հանրահավաքների մեջ է, ունի 28 տարվա փորձ, հաստատ ավելի ճիշտ կարող էր առաջնորդել, բայց չէ, ռուպռը վերցրեց եսիմ ով ու ժողովուրդը գնաց Խորենացի:
Խորենացիում ի՞նչ արեցիք տղերք: ՊՊԾ գնդում 12 օր է զինված նստած են ու պահանջում են իշխանությունների հրաժարականը, ոչ ոք դեռ հրաժարական չի տվել: Ի՞նչ էիր կարծում, դու էտքան ուժեղ տղա էիր ու քեզանից վախենալու էին և հրաժարական տայի՞ն: Չէ եղբայր դու ամբոխին, երթի մասնակիցներին ստիպեցիր պարտվել: Ժամանակ են տալիս էն դեպքում, երբ գիտեն, որ իրենց թեկուզ փոքրիկ պահանջում հաղթելու են, հակառակ դեպքում մարդիկ զգում են իրենց պարտված:
Գնացեք իրավաբան, իրավապաշտպան տղուն ասեք շնորհակալություն, որ չթողեց ոստիկանները մահակներով առաջ գան: Կոստյումով եղբորը ճիշտ խոսելու համար, նախ ասեցին, գնա «Տելեվիզռով խոսա», բայց երբ զգացին, որ ոստիկանները օրենքից են խոսում, միանգամից գոռացին .«Էն իրավաբանն ուրա, բերեք թող գա»: Մի խոսքով երեկվա երթին տեսել եմ շատ մարդկանց, ներուժ ուներ, բայց երբ բիսեդկի մակարդակ ունեցող ռուպրիստները կռիվ են տալիս իրար հետ ու Ռուպռը վերցնում փախնում են, այդտեղ ժողովուրդը անելիք չունի ու դա շատ արագ զգացվեց, երբ 20 րոպե հետո Խորենացիում մարդ չմնաց:
Էդգար Խաչատրյան