ՊՊԾ գունդը գրաված զինյալների սակրալիզացիա է սկսվել որոշ ընդդիմադիր գործիչների կողմից։ Տեսնելով, որ չեն կարողանում գործընթացները քաղաքական տիրույթում պահել, համապատասխան ծրագրեր մշակել կամ իրականացնել՝ անցել են հերմենևտիկայի գործիքներով մարդկանց հետ խոսելու մարտավարությանը։ Արդյունքում «Սասնա ծռերից» ոմանք մարգարե են դառնում, ոմանք փրկիչ, բոլորը միասին՝ նոր համակարգ և այլն։

 

Եթե չի ստացվում, օրինակ, բժիշկներին պատանդ վերցնելու փաստին տրամաբանական բացատրություն տալ, ասում են, որ նրանք ինքնուրույն են դեպի փրկություն գնացել։ Եթե չի ստացվում գնդապետի սպանության փաստն արդարացնել, ասում են, որ ազատության ճամփան բարդ է և զոհեր է պահանջում։ Եթե չի ստացվում սկսված գործընթացի հաջող ավարտ ցուցանող փաստեր գտնել, ասում են, որ հասարակությունը դեռ չի հասունացել փրկչական լուսյն ընկալելու համար...

 

 

Հրանտ Մելիք- Շահնազարյան