Կարծում եմ, որ «Սասնա ծռեր» խմբավորման կողմից իրականացրած գործողությունն արդեն առավելագույն չափով ծառայել է իր նպատակին: Բոլորն այս ընթացքում խոսեցին, մեկնաբանեցին, հասկացան և վեր հանեցին այն բոլոր պատճառները, որոնց հետևանքով տեղի ունեցավ այս ամենը: Այս իրավիճակում չեմ ուզում խոսել հաղթանակի կամ պարտության մասին, բայց այնուամենայնիվ վերոնշյալ դեպքերի արդյունքում իրոք Հայաստանում ինչ որ բան փոխվեց, թեկուզ հենց տրամադրությունների և մտածելակերպի առումով: Այս իրավիճակում այդ գործողությունն իրակացրած մարդիկ հասարակության մեջ ավելի շատ ընկալվում են որպես հերոս, քան թե ահաբեկիչ:

 

Կարծում եմ, որ հիմա արդեն, այդ տղաները պետք է խոհեմ գտնվեն և չփչացնեն ամեն ինչ: Իմ խորին համոզմամբ նրանց կողմից բժիշկներին պատանդ վերցնելը շատ սխալ քայլ էր և այս քայլով նրանք իրենց վրա արմատավորում են ոչ թե հորսի դափնին, այլ ահաբեկչի պիտակը: Կարծում եմ' ժամանակն է, որ նրանք վայր դնեն զենքերը և հանձնվեն հանրության մեջ հերոսների ընկալումներ ձևավորած, իսկ եթե այսպես շարունակվի համոզված եմ, որ իրենց կողմակիցների կարծիքները ևս շատ արագ կարող են փոխվել նրանց մասին: Բժիշկները մարդիկ են, ովքեր եկել են նրանց օգնելու և չեմ կարծում, որ նրանց պատանդ վերցնելով, ինչ որ հարցեր կկարողանան լուծել: Չնայած, ես համոզված եմ, որ տղաները ոչ մի այնպիսի բան չեն անի, որը վտանգի տակ կդնի պատանդառված բժիշկների կյանքն ու առողջությունը, բայց այնուհանդերձ, ես դատապարտում եմ նրանց այդ քայլը և հորդորում եմ, որ խելամտություն ցուցաբերելով ազատ արձակեն պատանդառված բժիշկներին:

 

Սահակ Մայիլյան