Ժամանակն աշխատում է ի վնաս «Սասնա ծռերի»։ Զինյալների ղեկավարները պետք է գիտակցեն սա, պետք է հասկանան, որ սեփական անհեռատեսության հետևանքով հյուծվում և վիրավորվում են իրենց խմբի անդամները, ուրիշ ոչինչ։ Այն, որ այս արկածախնդրության վերջնական տապալումը իրեն երկար չի սպասեցնել չի տա սա պարզ է, սակայն հիմա խնդիրը այդ հանգուցալուծմանը առանց լրացուցիչ զոհերի և վիրավորների հասնելն է։ Բայց չնայած խաղաղության և ողջամտության կոչերին, իրադրությունը շարունակում է մնալ փակուղային, և «Սասնա ծռերի» զինյալները հետզհետե նվազեցնում են հարցի խաղաղ՝ առանց զոհերի և վիրավորների կարգավորման հնարավորությունը։

 

Զինյալները սեփական համառության հետևանքով խաղում են իրենց իսկ վիրավոր զինակիցների կյանքի հետ, որոնց համակարգված և պրոֆեսիոնալ բժշկական օգնություն է հարկավոր։ Հայտնի է, որ ինչպես ՊՊԾ շենքի գրավման օրը, այնպես էլ այս գիշեր տեղի ունեցած փոհրաձգության արդյունքում վիրավորված զինյալները, չնայած իրավապահ մարմինների բազում առաջարկություններին, չեն ստանում բժշկական օգնություն հենց զինյալների ղեկավարների պնդաճակատության հետևանքով, և եթե իրենց զինակիցների կյանքն այս պահին սպառնալիքի տակ է, ապա դրա պատասխանատվությունը բացառապես միայն «Սասնա ծռերինն» է։

 


Այն որ ստեղծված իրավիճակի համար իշխանություններն ունեն պատասխանտվության իրենց բաժինը, սա դեռ բոլորովին չի արդարացնում զինյալների այս քայլը։ Յուրաքանրյուր նոր զոհ , նոր վիրավոր մեծ հարված կլինի մեր հասարակությանն ու պետությանը, այս ուղղությամբ իրավապահ մարմինների, իշխանությունների ջանքերը տեսանելի են, մնում է սա հասկանան նաև զինյալները և «մատաղ» չանեն սեփական զինակիցներին։

 

Կարեն Համբարձումյան