Ասում են, որ եթե Չինաստանում ոստիկանը բռնում է վարորդին քաղաքում «դալնի» քշելիս, կարող է կանգնեցնել, իջեցնել մեքենայից, վառել ոստիկանության ավտոմեքենայի «դալնիները» և մինչև 10 րոպե տաբուրետկայի վրա նստացնել այդ լույսերի անմիջապես դիմաց:

 

Ենթադրվում է, որ այդ դաստիարակչական ակտից հետո վարորդը լավ ականջին օղ կանի, թե ինչ է նշանակում «դալնի» քշելը քաղաքում: Հիմա եթե այդ ոստիկանը բռնի քցի քացու տակ, անիմաստ բարձր տուգանք սահմանի կամ լինի անտարբեր, կամ էլ կաշառք վերցնի, այդ վարորդը հավերժ քշելու է «դալնիով», քանի որ երբեք չի գիտակցի, թե ինչ է նշանակում «դալնի» քշելը քաղաքում:

 

Այսինքն' պատիժը կամ խրախուսումը պետք է լինի արարքին համարժեք: Դրանից հետո շատ բան պետք չէ արդար և օրինական հասարակություն կառուցելու համար: Չինաստանն էլ հին երկիր է, մեզնից ավելի շատ ավանդույթներ ունի, բայց ինչո՞ւ է չինացին դա հասկանում, հայը' ոչ այնքան:

Տիգրան Խաչատրյան