Մի անգամ ասել եմ, մի անգամ էլ եմ գրում: Սա շատ կարևոր է հասկանալ:
Ռուսաստանին պետք է, որ Հայաստանը առանց պատերազմի Արցախում զիջումների գնա, որովհետև այդ զիջումների կորզելը կլինի իր ներդրումը և դրա դիմաց Ադրբեջանը պետք է զիջումների գնա (sic!) Ռուսաստանի պահանջների հանդեպ:
Իսկ եթե Հայաստանը հրաժարվի զիջման գնալ, ապա Ռուսաստանի համար շատ ծանր իրավիճակ է ստեղծվում, որովհետև եթե հանկարծ Հայաստանը պարտվի պատերազմի ժամանակ, ապա դա կլինի Ադրբեջանի ջանքերի և զոհերի շնորհիվ և այդ պարագայում Ադրբեջանը ոչ մի պարտավորություն չի ունենա Ռուսաստանի հանդեպ, ավելի Ադրբեջանում, Թուրքիայում, Միջին Ասիայի թյուրքական երկրներում, Ռուսաստանի թյուրքական հանրապետություններում և Իրանում թյուրքական ազգայնականության վերելք կսկսվի, ինչն շատ վտանգավոր է Ռուսաստանի ամբողջականության համար և հենց դրա համար է Ռուսաստանին պետք զորք մտցնել Ադրբեջան (մեր հաշվին) և կտրել Թուրքիայից:
Եզրակացություն, եթե Հայաստանը հրաժարվի գնալ զիջումների, Ռուսաստանին մնում է միայն մեկ ելք' նպաստել Ադրբեջանի պարտությանը, իսկ ինչ վերաբերվում է Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններին, ապա որքան էլ նրանց հարաբերությունները լավանան, մեկ է, ստրատեգիական և աշխարքաղաքական առումներով նրանց շահերը հակառակն են:
Եթե Հայաստանի գործող ղեկավարը գնա զիջումների, դա պետական հանցագործություն է պետք դիտարկել:
Ստեփան Դանիելյան