Այս իրավիճակում դեռևս գտնվում են մարդիկ, որոնք իրենց մտքի «գոհարները» շռայլում են աջ ու ձախ՝ պատկերացում չունենալով դրանց ճշմարտացիության մասին:

 

Այդ մտքերից մեկը, որն այսօր հանդիպեցի ֆեյսբուքում, կապված էր Սասնա ծռերի կողմից ոստիկանության աշխատակիցների պատանդառության հետ: Այսօր համացանցում տարածված հարցազրույցներից մեկում հետևյալ միտքն էր՝ «Իսլամի մեջ, եթե թուրքը իր պատանդին վերադարձնում է թուրքական պետությանը, նա պատանդին հետ տված մարդկանց նկատմամբ ոտնձգություն չի անում»:

 

Նախ տեղին չէ Խորենացի փողոցում տիրող իրավիճակն ու հիշյալ դեպքը ներկայացնելուց Իսլամից և թուրքերից օրինակներ բերել, առավել ևս, թե՛ հարձակվողների, թե՛ պաշտպանվողների մեջ թուրքեր ու մուսուլմաններ չկան:

 

Բոլոր համաշխարհային կրոնները, այդ թվում Իսլամը բռնություն ու պատանդառություն չեն քարոզում: Ընդհակառակը, Իսլամը քարոզում է հնազանդություն:

 

«Իսլամում թուրքը……» և նման բնույթի մտքեր արտահայտողը պատկերացում չունի, որ Իսլամում մուսուլման թուրքերին վերաբերող առանձին դրույթներ չեն սահմանված:

 

 

 

 

Սարգիս Գրիգորյան